Logo

Օլիմպիական խաղերը կարող են դառնալ ահաբեկիչների թիրախը

19:21 / 25.03.2024Այլ մարզաձևեր
null

Արևմուտքում մտավախություն ունեն, որ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը կարող են լինել ահաբեկիչների թիրախը:

ՄԱԿ-ի ծայրահեղականության դեմ պայքարի ծրագրի ավագ խորհրդական Էդմունդ Ֆիտոն-Բրաունը մտահոգությունն է հայտնել քառամյակի մարզական գլխավոր իրադարձության անցկացման հնարավոր խոչընդոտի վերաբերյալ:

«Ես անհանգստացած եմ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Խաղերը կարող են դառնալ ահաբեկիչների հիմնական թիրախը»,- Ֆիտոն-Բրաունի խոսքը մեջբերում է New York Times-ը:

Այս մտավախություններն առաջացել են մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի» համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ