Օլիմպիական խաղերի մեդալակիր մարզիկներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հերթական նիստին:
Նման նվաճումներով զորակոչային տարիքի Հայաստանը ներկայացնող մարզիկներն այս պահին 7-ն են: Երկուսն Օլիմպիական խաղերի մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ: Այս մարզիկներից որոշներն արդեն զորակոչվել են բանակ: