Logo

Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակումը

21:31 / 26.07.2024Այլ մարզաձևեր
null

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Olympic Channel-ով:

Պատմության մեջ առաջին անգամ քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացումը չի անցկացվում ստադիոնում։ Փարիզ-2024-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Սեն գետում։ 

Պատվիրակությունները շքերթին կմասնակցեն նավակներով։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Բացման արարողության ժամանակ ելույթ կունենան Սելին Դիոնը և Լեդի Գագան։ Հանրահայտ երգչուհիները միասին կկատարեն լեգենդար Էդիթ Պիաֆի «La Vie en rose» երգը։ Սելին Դիոնը 2022 թվականից հետո բեմ դուրս կգա առաջին անգամ: Վերջին շրջանում կանադացի երգչուհին ելույթ չէր ունենում առողջական խնդիրների պատճառով: 

Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցեն 206 օլիմպիական հավաքականներ, 54-ը՝ Աֆրիկայից, 48-ը՝ Եվրոպայից, 44-ը՝ Ասիայից, 41-ը՝ Ամերիկայից, 17-ը՝ Օկեանիայից, մյուսները կլինեն չեզոք մարզիկներ, ինչպես նաև հանդես կգա փախստականների հավաքականը։ Ռուսաստանի ու Բելառուսի մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի ներքո։

Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ