Logo

Օլիմպիական չեմպիոն Յուլիմար Ռոխասը չի մասնակցի Փարիզ-2024-ին

21:57 / 12.04.2024Աթլետիկա
null

2021 թվականին Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, վենեսուելացի եռացատկորդ Յուլիմար Ռոխասը չի կարողանա մասնակցել Փարիզ-2024-ին: Համաշխարհային ռեկորդակիրը (15,67 մ) հայտարարել է, որ ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

«Ես չեմ կարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Մեծ ցավով և թախիծով ուզում եմ տեղեկացնել, որ մարզման ժամանակ ցատկելիս սաստիկ ցավ եմ զգացել։ Ախտորոշվել է ձախ ոտքի աքիլեսյան ջլի վնասվածք։

Սիրտս կոտրված է, շատ տխուր եմ։ Ցանկանում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող Վենեսուելան ներկայացնել Փարիզում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքի անդամներին, ընկերներիս և ամբողջ թիմին ցուցաբերած աջակցության համար»,- գրել է 28-ամյա աթլետը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ