Logo

Օլիմպիական չեմպիոն Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

17:52 / 23.11.2024Թենիս
null

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Բացի այդ, փոխվել են նաև կյանքի հանդեպ առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` ընտանիք, երեխաներ, թենիսի ակադեմիա։ Կարիերայի շարունակության համար անհամատեղելի էր»,- ռուս թենիսիստուհու խոսքը մեջբերում է ТАСС-ը։

38-ամյա Վեսնիսնան 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Եկատերինա Մակարովայի հետ ոսկե մեդալ են նվաճել զուգախաղում։ Վեսնինան կարիերայի ընթացքում նվաճել է WTA-ի հովանու ներքո անցկաված մրցաշարերի 22 տիտղոս, որոնցից 19-ը` զուգախաղում։ Նա զուգախաղում հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից «Ռոլան Գարոսը», «Ուիմբլդոնն» ու Ամերիկայի բաց առաջնությունը` US Open-ը։ Անհատական պայքարում ռուս թենիսիստուհին հաղթել է 3 մրցաշարում, իսկ դասակարգման աղյուսակում զբաղեցրել է առավելագույնը 13-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա