Logo

Օլիմպիական խաղերի 6-ակի հաղթող Քրիս Հոյը հայտնել է, որ քաղցկեղ ունի

10:58 / 17.02.2024Հեծանվասպորտ
null

Շոտլանդացի պրոֆեսիոնալ հեծանվորդ, Օլիմպիական խաղերի 6-ակի հաղթող Քրիս Հոյը հայտնել է, որ տառապում է քաղցկեղով:

«Անցյալ տարի ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեց. ես շոկի մեջ էի այդ լուրից, քանի որ որևէ ախտանշան չունեի: Այժմ շարունակում եմ բուժում ստանալ և հաճախել քիմիաթերապիայի կուրսերի։ Ամեն ինչ լավ է ընթանում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել աջակցության համար»,- գրել է Հոյը սոցցանցերում։

Քրիս Հոյը 47 տարեկան է, իր առաջին օլիմպիական ոսկին նվաճել է 2004 թվականին: 2008թ. նա Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է 3 ոսկե, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերում՝ 2 ոսկե մեդալ: Օլիմպիական ոսկիներից բացի, շոտլանդացի մարզիկը նաև 11 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ