Անգլիայի հավաքականի ու «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը խոսել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Նիդերլանդների թիմին խփած հաղթական գոլի դրվագի մասին:
«Չէի ցանկանում հեռանալ խաղադաշտից հանդիպման ավարտից հետո և փորձում էի վայելել այդ վայրկյանները: Չեմ կարծում, որ երբևէ այդքան լավ հարվածել եմ: Երդվում եմ երեխաներովս՝ ասացի Փալմերին, որ դուրս ենք գալու խաղադաշտ, և ես գոլ եմ խփելու քո փոխանցումից: Այդպես էլ եղավ» - Ուոթքինսի խոսքը մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հոլանդացիների դեմ խաղում Օլի Ուոթքինսը փոխարինման էր մտել 81-րդ րոպեին ու հաղթական գոլ խփել ավելացված ժամանակում՝ 2-1։
«Երեք առյուծները» երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցեմ Իսպանիայի հավաքականի դեմ։