Logo

Օլի Ուոթկինսն ու «Ասթոն Վիլան» նոր պայմանագիր են կնքել

19:42 / 06.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Ասթոն Վիլան» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի անգլիացի հարձակվող Օլի Ուոթկինսի հետ, հաղորդում է բիմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր: Նախօրեին ֆուտբոլիստը հրավեր էր ստացել Անգլիայի հավաքականից, որի կազմում անցկացրել է 2 խաղ:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում 27-ամյա հարձակվողը խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Օլի Ուոթկինսն «Ասթոն Վիլայի» շարքը համալրել էր «Բրենթֆորդից» 2020 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա