Logo

«Օկտագոնում նրան ոչ ոք չի օգնի». Իսլամ Մախաչևը՝ Արման Ծառուկյանի մասին

10:55 / 17.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-311-ում Արման Ծառուկյանի դեմ մենամարտից առաջ Իսլամ Մախաչևը հայտարարել է, որ ինքը լավագույնն է և դա կապացուցի օկտագոնում:

«ԱՄՆ-ում շա՞տ են Արման Ծառուկյանի աջակիցները: Ես Ավստրալիայում մենամարտել եմ Վոլկանովսկիի դեմ, ԱՄՆ-ում էլ՝ Պորյեի: Օկտագոնում նրան ոչ ոք չի կարողանա օգնել»,- UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի խոսքը մեջբերում է լիգայի մամուլի ծառայությունը:

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մենամարտը: UFC-311-ը, սկսած ժամը 05:00-ից, կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա