Logo

Օկամպոսին վիրավորած երկրպագուն կպատժվի

16:46 / 14.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի բռնությունների դեմ պայքարի կոմիտեն առաջարկել է 6 հազար եվրո տուգանել «Ռայո Վալյեկանոյի» այն երկրպագուին, որը Լա լիգայի 23-րդ տուրի մրցավեճում աչքի էր ընկել «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի նկատմամբ տգեղ արարքով:

Առաջին շարքում նստած անչափահաս երկրպագուն տգեղ արարք էր թույլ տվել, երբ Օկամպոսը պատրաստվել էր գնդակը եզրից մտցնել խաղի մեջ:

Բացի տուգանքից, կոմիտեն առաջարկել է երիտասարդ երկրպագուին 1 տարի ժամկետով զրկել ստադիոն այցելելու իրավունքից:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Վալյեկաս» ստադիոնում կայացած մրցավեճում «Սևիլիան» հաղթել էր 2-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ