Logo

Օլիմպիական չեմպիոն Բարոուզը փոխել է մարզական քաղաքացիությունը

13:24 / 29.03.2025Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին.

«Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։

Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը փոխելու սևով ու կանաչով»,- գրել է Բարոուզը։

36-ամյա Բարոուզը 2012թ. Լոնդոնում դարձել է Օլիմպիական չեմպիոն։ Նա նաև 6-ական ոսկե մեդալ է նվաճել աշխարհի ու Պանամերիկյան առաջնություններում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ