Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Ակումբի նախագահի ու տնօրենի հետ հանդիպման ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ գնահատել ու վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ մեծ հաջողությունների կհասնենք։ Ես շատ շնորհակալ եմ «Ալաշկերտին», բայց ինձ պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան եմ ու դեռ ասելիք ունեմ ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի» կազմում, այլ նաև Հայաստանի հավաքականի»,– ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չանչարևիչը 2018 թվականից խաղում էր «Ալաշկերտում», որի հետ օերես երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը: