Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մրցանակի է արժանացել FAF երկրպագուական շարժման կողմից։
«Հունվարի 14-ին FAF-ի տանը տեղի ունեցավ մեր ֆան շարժման ամենամյա միջոցառումը` FAF համակրանքը, որի ընթացքում ամփոփեցինք 2023 թվականը:
Առանձնացրեցինք տարվա ընթացքում աչքի ընկած շարժման լավագույններին, իսկ հոբելյանական 15-րդ «FAF համակրանք» 2023 մրցանակին արժանացավ մեր ընտրանու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
Մեր գործընկերոջ Fastex Armenia -ի հետ պատրաստել էինք նաև հատուկ` «2023 Երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակը, որն էլ հանձնեցինք երիտասարդական հավաքականի դարպասապահ` Գոռ Մատինյանին»,- նշված է FAF-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է Երևանի «Ալաշկերտից», որի կազմում խաղում էր 2018 թվականից։ Այս օրերին 34-ամյա դարպասապահը մարզվում է «Նոայի» կազմում։