Logo

Օգնյեն Չանչարևիչը հեռացավ «Ալաշկերտից»

13:29 / 11.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է Երևանի «Ալաշկերտից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա դարպասապահի պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի մայիս։

«Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում», որի կազմում անցկացրել է առաջին մարզումը։

Հիշեցնենք, որ Չանչարևիչը 2018 թվականից էր խաղում «Ալաշկերտում», նախորդ տարվանից հրավիրվում է նաև Հայաստանի հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա