UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է նշելու, եթե առաջիկա մենամարտում հաղթի բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
- Նշեք երեք խմիչք, որոնցով նշելու եք Օլիվեյրայի նկատմամբ հաղթանակը։
- Օղի, վիսկի և գինի։
- Հումորի հետ կապված ձեզ մոտ աբեն բան լավ է։
- Ինչո՞ւ։ Ինքս չեմ օգտագործում ալկոհոլ, սակայն ընկերներս, ծանոթներս ու բարեկամներս կտոնեն, երևի, նաև կխմեն։
- Որո՞նք են Ձեր սիրելի ոչ ալկոհոլային խմիչքները։
Ոչ ալկոհոլայի՞ն։ Դա բարդ է։ Շատ եմ սիրում սուրճ, արդեն երկու տարի չեմ խմում գազավորված ըմպելիքներ։ Ոչինչ՝ բացի ջրից, փոխանցում է MMA.Metaratings-ը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կկայանա ապրիլի 14-ին ու կցուցադրվի Fast TV հավելվածով: Հայ մարտիկն օկտագոնում մասնակցել է 24 մենամարտի, տարել 21 հաղթանակ և կրել 3 պարտություն: Օլիվեյրան անցկացրած 43 մենամարտերից 34-ում հաղթել է և ունի 9 պարտություն:


