Logo

Օբլակը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

17:40 / 08.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»:

Todofichajes-ի տեղեկություններով, միլանյան գրանդը պաշտոնական առաջարկ կկատարի 35-ամյա դարպասապահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Ուգո Լյորիսի հետ: Մադրիդյան գրանդը պատրաստ է ձևակերպել գործարքը, եթե ստանա 50-70 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Յան Օբլակն «Աթլետիկոյի» գույները պաշտպանում է 2014 թվականի հունիսից և անցկացած 392 խաղում բաց է թողել 300 գոլ, 191 անգամ անառիկ պահել դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ