Logo

«Չեմ շփվի մարդկանց հետ, որոնք ֆուտբոլը սոքեր են անվանում». Օբի Միկելը՝ «Չելսիի» ղեկավարների մասին

13:45 / 28.01.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը քննադատել է ակումբի ղեկավարներ Թոդ Բոելիին ու Բաղդադ Էգբալիին:

«Չեմ ցանկանում շփվել մարդկանց հետ, որոնք ֆուտբոլը սոքեր են անվանում, որովհետև նրանք չեն հասկանում այս խաղը:

Ռոման Աբրամովիչը շատ գումար էր ծախսում, թիմ էր հրավիրում լավագույն ֆուտբոլիստներին, որպեսզի ամեն տարի տիտղոսներ նվաճենք ու մրցունակ լինենք: Նույնիսկ եթե մենք ինչ-որ մրցաշրջանում տիտղոս չէինք նվաճում, մյուս տարի պարտավոր էինք ամեն գնով հաղթել»,- The Obi One Podcast-ի ժամանակ ասել է նիգերիացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա