«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ մոտ է եղել Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխությանը:
«Մի քանի տարի առաջ ես մոտ էի «Տոտենհեմի» հետ պայմանագիր կնքելուն: Չգիտեմ՝ ինչ եղավ, բայց հիմա ես խաղում եմ «Արսենալում»:
Այդ ժամանակ դեռ խաղում էի «Սենտ-Էթյենում»: Ինձ հրավիրեցին Լոնդոն, առաջարկեցին այցելել «Տոտենհեմի» մարզաբազա: Ամեն ինչ լավ անցավ: Սակայն հաջորդ օրը նրանք ինձ չզանգեցին: Բայց նորմալ է… Ես ուրախ եմ, որ ամեն բան այսպես ստացվեց: Ուրախ եմ «Արսենալում» խաղալու համար»,- Sky Sports-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքը:
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն «Արսենալի» մարզական պատիվը պաշտպանում է 2018 թվականից: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գաբոնցին անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: