Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը որոշել է հեռանալ անգլիական ակումբից ու մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը:
Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը պատրաստ կլինի դիտարկել 33-ամյա ֆուտբոլիստի հետ կրկին համագործակցելու տարբերակը, եթե խափանվի «Աթլետիկո Պարանաենսեի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեի հնարավոր տեղափոխության գործարքը:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Օբամեյանգը մոտ կես տարի ելույթ է ունեցել կատալոնական «Բարսելոնայում», որի կազմում 24 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 1 ասիստ:
Նրա պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը լոնդոնյան ակումբի կազմում 19 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 1 ասիստ: