Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կտեղափոխվի ֆրանսիական «Մարսել», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
34-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ: «Չելսին» տեղափոխության դիմաց չի պահանջի որևէ փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Օբամեյանգն անգլիական ակումբ էր տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին և 21 խաղում դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև «Մոնակոյում», իտալական «Միլանում», Դորտմունդի «Բորուսիայում», Լոնդոնի «Արսենալում», կատալոնական «Բարսելոնայում» և այլ ակումբներում:



