Logo

Օբամեյանգի և Մանեի գոլերը. «Ալ Նասրը» պարտվեց «Ալ Քադիսիային»

23:57 / 18.04.2025• Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 28-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Ալ Քադիսիային»:

Տանտերերից 87-րդ րոպեին հաղթական գոլը խփեց գաբոնցի աստղային հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: 84-րդ րոպեին «Ալ Նասրի» միակ գոլը խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն:

«Ալ Նասրը» 57 միավորով երրորդն է, առաջատար «Ալ Իթիհադից» հետ է 8 միավորով: «Ալ Քադիսիան» 55 միավորով 5-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 28-րդ տուր

«Ալ Քադիսիա» - «Ալ Նասր»` 2-1

Տուրկի Ալ-Ամար, 35, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 87 - Սադիո Մանե, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ