Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հայրը հաստատել է, որ որդին ելույթները շարունակելու է կատալոնական «Բարսելոնայում»։
Պիեռ Օբամեյանգ ավագն Ինստագրամում հրապարակել է որդու լուսանկարը «Բարսելոնայի» մարզաշապիկով։ «Փա՛ռք Աստծո։ Որքան հրաշալի է որդիս։ Ինչպես չհպարտանալ։ Միշտ առաջ ենք շարժվում, որդիս»,- լուսանկարը մակագրել է Պիեռ Օբամեյանգը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբամեյանգը կդառնա «Բարսելոնայի» լիարժեք խաղացող։ Նա Լոնդոնի «Արսենալից» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, այլ ոչ թե կվարձակալվի, ինչպես նշվում էր մինչև այդ։
32-ամյա գաբոնցի հարձակվողն արդեն անհրաժեշտ բուզննում է անցել «Բարսելոնայում»։