Logo

Oasis-ը վերամիավորումից հետո առաջին համերգի ժամանակ հարգել է Ժոտայի հիշատակը

15:50 / 05.07.2025Ֆուտբոլ
null

Բրիտանական հեղինակավոր Oasis ռոք խումբը 16 տարի անց վերամիավորվել է և առաջին համերգի ժամանակ հարգել է անգլիական «Լիվերպուլի», Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի հիշատակը։

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացած համերգի ընթացքում՝ Live Forever երգը կատարելիս, մեծ էկրանին հայտնվել է Ժոտայի՝ «Լիվերպուլի» «20» համարի մարզաշապիկով լուսանկարը։

Հայտնի է, որ Oasis-ի վոկալիստ Լիեմ Գալահերն ու նրա եղբայրը` խմբի կիթառահար Նոել Գալահերը, «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու են։

28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ