«Մանչեսթեր Սիթին» և կիսապաշտպան Նիկո Օ'Ռայլին նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիացի 20-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը:
Օ'Ռայլին 27 խաղ է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր թիմում, խփել հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


