Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլը կարծում է, որ շատ շանսեր է բաց թողել NBA-ի չեմպիոն դառնալու համար: Կենտրոնականը 3 անգամ չեմպիոն է դարձել «Լեյքերսի» հետ, 1 անգամ էլ՝ «Մայամիի»:
«Երբ Լեբրոնը տեղափոխվեց «Մայամի», ես ապշած էի նրա առաջատարի որակներից: Նրա հետ ես պարզապես սահմանափակ դերով բասկետբոլիստ էի, բայց մենք միևնույն է կոնֆերենցիայում առաջատարն էինք: Այդպես մոտեցանք «Բոսթոնի» դեմ սերիային, երբ Գլեն Դևիսը կոտրեց իմ ձեռքը: Ես 6 շաբաթ ապաքինվում էի, իսկ «Մայամին» պարտվեց «Սելթիկսին»:
Կարեիրայիս ընթացքում շատ հնարավորություններ եմ բաց թողել: Կարող էի 8 անգամ չեմպիոն դառնալ: «Մայամիում» պետք է 2 տիտղոս լիներ, դրանից առաջ Կոբի Բրայանտի հետ պետք է հաղթեինք «Դետրոյթին»: Շանս կար նաև «Բոսթոնում» խաղալու ժամանակ:
Եթե ամեն ինչ կատարյալ դասավորվեր, ապա կարող էի 8-9 տիտղոս ունենալ, ինչպես Ռոբերտ Օրին»,- The OGs-ի եթերում ասել է Շաքիլը:
Հիշեցնենք, որ Օրին NBA-ի չեմպիոն է դարձել 7 անգամ: