NBA-ի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլը հայտարարել է, որ ժամանակակից բասկետբոլում կշարունակեր գերիշխել մանրահատակում, ինչպես նախկինում է արել:
«Ես 4 տիտղոս եմ նվաճել և երեք անգամ ճանաչվել եզրափակիչի MVP: Մարդիկ կարող են ցանկացած բան ասել, որ բայց ես միշտ անկասելի եմ եղել, երբ դրա կարիքը եղել է: Ես պատմության ամենագերիշխող բասկետբոլիստն եմ: Դեռ չեմ տեսել որևէ խաղացողի, ով կարող էր կանգնեցնել ինձ:
Ներկայիս բասկետբոլում նույնպես գերիշխող կլինեի: Այո, բասկետբոլը փոխվել է 3-միավորանոց նետումների և շութերների կողմը, բայց ներկի հատվածը հիմա ավելի ազատ կլիներ ինձ համար»,- Relevo-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացին: