Բրազիլական «Սանթոսն» ու հարձակվող Նեյմարը նոր պայմանագիր չեն ստորագրի, հաղորդում է O Globo-ն:
Նեյմարի հայրը, որը նաև բրազիլացի ֆուտբոլիստի գործակալն է, նոր պայմանագիր կնքելու համար բանակցել է ակումբի հետ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել:
33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի տարվա ավարտին: Նեյմարը փետրվարից է հանդես գալիս հարազատ թիմում, որտեղ վերադարձից հետո մասնակցել է 21 խաղի, խփել 6 գոլ և կատարել 3 ասիստ:


