«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյոռլոթի ծառայություններով, հաղորդում է Marca-ն:
Նորվեգացի հարձակվողը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը: «Նյուքասլն» էլ ուշադրությամբ հետևում է ֆուտբոլիստի շուրջ զարգացող իրավիճակին:
2025/26 մրցաշրջանում Սյոռլոթը քիչ խաղաժամանակ է ստանում: Նա ընդամենը երեք խաղում է եղել «Աթլետիկոյի» մեկնարկային կազմում: Անցկացրած 11 խաղում հարձակվողը 2 գոլ է խփել մադրիդյան թիմի կազմում:

