«Նյուքասլը» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի տնային խաղում տպավորիչ կամային հաղթանակի հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ՝ 4-3:
Էդի Հաուի գլխավորած թիմը մինչև 77-րդ րոպեն պարտվում էր 1-3 հաշվով: Տանտերերը հաղթական գոլը խփեցին 90-րդ րոպեին: «Նյուքասլի» կազմում դուբլի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսն ու շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը:
«Նյուքասլը» 29 խաղից հետո 43 միավորով 8-րդն է, մեկ միավոր է զիջում 7-րդ տեղում գտնվող «Վեսթ Հեմին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Նյուքասլ» - «Վեսթ Հեմ»՝ 4-3 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 6 (11մ), 77 (11մ), Հարվի Բարնս, 83, 90- Մայքլ Անտոննիո, 21, Մոհամեդ Կուդուս, 45+10, Ջարոդ Բոուեն, 48
Հեռացում՝ Էնթոնի Գորդոն, 90+4 («Նյուքասլ»)


