Logo

«Նյուքասլը» թենիսի հաշվով հաղթեց «Տոտենհեմին»

18:52 / 23.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Նյուքասլը» գերխոշոր՝ 6-1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լոնդոնի «Տոտենեմի» դեմ խաղում:

Տանտերերից դուբլ ձևակերպեցին հարձակվողներ, շվեդ Ալեքսանդր Իսակը և անգլիացի Ջեյկոբ Մերֆին, մեկական գոլով աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ժոելինտոնն ու անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը: Հյուրերի միակ գոլը խփեց անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը:

31 խաղից հետո «Նյուքասլը» 59 միավորով երրորդն է և 16 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որն անցկացրել է 32 հանդիպում: «Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 6-1 (տեսանյութ)

Ջեյկոբ Մերֆի, 2, 9, Ժոելինտոն, 6, Ալեքսանդր Իսակ, 19, 21, Կալում Ուիլսոն, 67 - Հարի Քեյն, 49

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ