Անգլիական «Նյուքասլը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 25-ամյա շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակին, հաղորդում է The Telegraph-ը։
«Կաչաղակները» չեն ծրագրում վաճառել Իսակի տրանսֆերային իրավունքը։ Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Հարձակվողը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Իսակն անցկացրել է 25 հանդիպում, խփել է 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։