Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի վերջին խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Ջեյքոբ Մրֆին:
Էդի Հաուի թիմը 53 միավորով բարձրացավ 5-րդ տեղ` շրջանցելով գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ միավորով հետ է: «Լեսթերը» 17 միավորով 19-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Լեսթեր» - «Նյուքասլ»` 0-3 (տեսանյութ)
Ջեյքոբ Մրֆի, 2, 11, Հարվի Բարնս, 34
Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):