Անգլիական «Նյուքասլը» հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով և նեապոլյան ակումբին 95 միլիոն եվրո է առաջարկել տրանսֆերի համար, հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Այնուամենայնիվ, տեղափոխության հավանականությունը գնահատվում է ցածր, քանի որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն ավելի վաղ հայտարարել էր, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ են վարելու նոր պայմանագրի հարցում: Կվարացխելիայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ:
Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Թուրինի «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն իտալական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և 41 խաղում խփել է 14 գոլ, կատարել 17 ասիստ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո: