Logo

«Նյուքասլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

23:27 / 22.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Նյուքասլն» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին» և հաղթեց 2-1 հաշվով:

Տանտերերից դուբլ գրանցեց Հարվի Բարնսը: Հյուրերի գոլը խփեց Ռուբեն Դիաշը:

Էդի Հաուի գլխավորած թիմը 15 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Մանչեսթեր Սիթին» 22 միավորով երրորդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»` 2-1

Հարվի Բարնս, 63, 70 - Ռուբեն Դիաշ, 68

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ