«Նյուքասլը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում «Նյուքասլը» 2-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Էդի Հաուի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին անգլիացի պաշտպան Դեն Բերնը և շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։
«Լիվերպուլից» խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան։
«Նյուքասլը» 1955թ. ի վեր առաջին խոշոր տիտղոսը նվաճեց։ Այդ ժամանակ ակումբը հաղթել էր Անգլիայի գավաթը։
Անգլիայի Լիգայի գավաթ, եզրափակիչ
«Լիվերպուլ» - «Նյուքասլ»` 1-2
Ֆեդերիկո Կիեզա, 90+5 - Դեն Բերն, 45, Ալեքսանդր Իսակ, 52