Logo

«Նյուքասլը» ձմռանը կփորձի պայմանագիր կնքել Քելվին Ֆիլիպսի հետ

00:52 / 28.12.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քելվին Ֆիլիպսը ձմռանը կարող է փոխել ակումբը, հաղորդում է The Telegraph-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլը»։ Էդի Հաուի թիմն ուզում է ուժեղացնել դաշտի միջին գիծը։ Սանդրո Տոնալիի որակազրկումից հետո «կաչաղակները» խաղային այդ դիրքում խնդիրներ ունեն։ 

Ֆիլիպսը «Սիթիում» քիչ է խաղաժամանակ ստանում ու պատրաստ է փոխել ակումբը։ 

Ավելի վաղ ֆուտբոլիստի՝ «Սիթիից» հնարավոր հեռանալը չէր բացառել նաև գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա