Անգլիական «Նյուքասլը» հայտարարել է Թբիլիսիի «Դինամոյի» հարձակվող Վախթանգ Սալիայի տրանսֆերը ձեռքբերելու մասին:
17-ամյա տաղանդն անգլիական ակումբին կմիանան 2025-ի ամռանը, երբ լրանա նրա 18-ամյակը, իսկ մինչև այդ կշարունակի խաղալ վրացական թիմում:
Հիշեցնենք, որ Սալիյան «Դինամոյի» կազմում նորամուտը նշել է 2023-ի նոյեմբերին: Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ: