Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը «Սենթ-Ջեյմս Պարկում» էր՝ «Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»: Լարված ու թեժ մրցավեճում հաջողությունը «Կաչաղակներինն» էր՝ 1-0:
Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Էնթոնի Գորդոնը: Հաղթանակից հետո Էդի Հաուի թիմը 26 միավորով 5-րդն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով 7-րդ տեղում է:
Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-0 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 55