«Նյուքասլը» մտադիր չէ վաճառել հարձակվող Ալեքսանդր Իսակին: The Telegraph-ը գրում է, որ անգլիական ակումբում ծիծաղով են արձագանքել այն լուրին, թե պատրաստ են 105 միլիոն եվրոյով վաճառել շվեդ ֆուտբոլիստին:
«Նյուքասլն» առնվազն 200 միլիոն եվրո է պահանջելու Իսակի համար: Թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուն ցանկանում է թիմի հարձակման գիծը կառուցել նրա շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսակին ցանկանում է ձեռք բերել «Արսենալը»:
Անգլիայի ավարտված առաջնության 30 խաղում շվեդը 21 գոլ է խփել: