Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում լավագույն քառյակը եզրափակած «Նյուքասլը» համալրվել է ԱՊԼ-ից դուրս մնացած «Լեսթերի» վինգեր Խավի Բարնսով:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 25-ամյա անգլիացու հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:
Գործարքի արժեքը կազմել է 28 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Խավի Բարնսը «Լեսթերի» կազմում մասնակցել էր 40 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:


