Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Նյուքասլը» խոշոր՝ 4-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լիվերպուլի «Էվերթոնի» նկատմամբ:
Հյուրերից դուբլ ձևակերպեց անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը, մեկական անգամ աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ժոելինտոնն ու անգլիացի հարձակվող Ջեյկոբ Մերֆին: Տանտերերի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Դուայթ Մակնիլը:
32 խաղից հետո «Նյուքասլը» 62 միավորով երրորդն է և 11 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Էվերթոնը» 28 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Էվերթոն» - «Նյուքասլ»՝ 1-4
Դուայթ Մակնիլ, 80 - Կալում Ուիլսոն, 28, 75, Ժոելինտոն, 72, Ջեյկոբ Մերֆի, 81