«Նյուքասլը», Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով Լոնդոնի «Արսենալի» հետ, անպարտելի շարքը հասցրել է 15 հանդիպման։
Այդ խաղերում Էդի Հաուի թիմը տարել է 9 հաղթանակ, 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։
Նման անպարտելի շարք «Նյուքասլը» չէր ունեցել 1995 թվականի դեկտեմբերից ի վեր, հաղորդում է Opta-ն։
Անգլիայի առաջնությունում «Նյուքասլը» 18 խաղից հետո 35 միավորով երրորդ տեղում է։ Հաջորդ տուրում թիմը հունվարի 15-ին սեփական խաղադաշտում կմրցի «Ֆուլհեմի» հետ:


