«Նյուքասլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» և պարտվեց 1-3 հաշվով:
Հյուրերից հեթ-տրիկ ձևակերպեց նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը, տանտերերի միակ գոլը 11-մետրանոցից խփեց շվեդ Ալեքսանդր Իսակը:
Էդի Հաուի գլխավորած «Նյուքասլը» 29 միավորով 7-րդ տեղում է, «Նոթինգհեմը» միավորների քանակը հասցրեց 16-ի և բարձրացավ 16-րդ տեղ:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Նյուքասլ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 1-3 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 23 (11մ) - Քրիս Վուդ, 45+1, 53, 60


