Դարպասապահ Մարտին Դուբրավկան հեռացել է «Նյուքասլից»՝ տեղափոխվելով «Բարնլի», հայտնում է «Նյուքասլի» մամուլի ծառայությունը:
36-ամյա դարպասապահը «Նյուքասլին» միացել էր 2018-ին և նորամուտը նշել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում՝ դարպասը պահելով անառիկ ու ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Սլովակ դարպասապահն անգլիական ակումբում անցկացրել է 179 հանդիպում՝ գրանցելով 51 «չոր» խաղ:
Դուբրավկան կարևոր նշանակություն է ունեցել նաև թիմի՝ Անգլիայի լիգայի գավաթը հաղթելու հարցում:

