«Նյուքասլը» գնել է «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեի տրանսֆերային իրավունքը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Նյուքասլն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելով 85 միլիոն եվրո։
Նախորդ ռեկորդակիրն Ալեքսանդր Իսակն էր, որին «Կաչաղակները» «Ռեալ Սոսյեդադից» 2022թ. ամռանը ձեռք էին բերել 70 միլիոն եվրոյով։
Վոլտեմադեն «Շտուտգարտում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 36 խաղում խփել է 18 գոլ, կատարել 3 ասիստ։


