Logo

«Նյուքասլի» պատմական ռեկորդն Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:12 / 25.09.2023Ֆուտբոլ
null

«Նյուքասլը» դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որի 8 տարբեր ֆուտբոլիստներ գոլ են խփել մեկ խաղում, հաղորդում է Opta վիճակագրական կենտրոնը:

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվել էր «Շեֆիլդ Յունայթեդին» ու հաղթանակ տարավ 8-0 հաշվով:

Ավելի վաղ ԱՊԼ-ի մեկ խաղում նույն թիմի 7 տարբեր խաղացողների գոլ է արձանագրվել երկու անգամ՝ «Չելսի» մասնակցությամբ 2012 թվականին և «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ 2021 թվականին:

«Նյուքասլից» ռեկորդին նպաստել են Շոն Լոնգստաֆը, Դեն Բեռնը, Սվեն Բոթմանը, Քալում Ուիլսոնը, Էնթոնի Գորդոնը, Միգել Ալմիրոնը, Բրունո Գիմարայնսն ու Ալեքսանդր Իսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա