«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը «Բրայթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (1-2) կարմիր քարտ է ստացել և որակազրկվել երեք խաղով, հայտնում է Anything Liverpool-ը։
24-ամյա ֆուտբոլիստն իր թիմին չի օգնի Անգլիական Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ «Նյուքասլը» մարտի 16-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Նա բաց կթողնի նաև Պրեմիեր լիգայում կայանալիք «Վեսթ Հեմի» և «Բրենթֆորդի» դեմ խաղերը։
Անգլիացի եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 34 խաղում 9 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։