Վինսենթ Վան Գոգի նկարը, որը գեղանկարիչը պատկերել էր ակվարելով թղթի վրա, նոյեմբերի 11-ին վաճառվել է Christie՚s աճուրդի տանկողմից Նյու Յորքում՝ 35,9 միլիոն դոլարով: Այդպիսով, այն դարձել է Վան Գոգի՝ թղթի վրա պատկերված ամենաթանկարժեք բնանկարը:
Խոսքը «Խոտի դեզերը Պրովանսում» նկարի մասին է, որը Վան Գոգը նկարել է 1888 թվականին Առլում գտնվելու ժամանակ: Վան Գոգի մահվանից հետո «Խոտի դեզերը Պրովանսում» նկարը ժառանգել է նրա եղբայր Թեոն: Այնուհետև ստեղծագործությունը փոխել է մի քանի տերերի, ինչից հետո հայտնվել է նացիստների ձեռքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացման շրջանում: Այդ պահից նկարի գտնվելու տեղը մնացել է անհայտ մինչեւ 1970-ական թվականների վերջը, երբ Christie՚s աճուրդային տունն այն գնել է Միացյալ Նահանգերի ընկերությունից, որն զբաղվում է արվեստի ստեղծագործությունների վաճառքով: