Logo

Նոյերը վերադարձել է թիմային մարզումներին

14:15 / 28.08.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը վերադարձել է թիմային մարզումներին, հաղորդում է Bild-ը:

37-ամյա դարպասապահն 8,5 ամսվա ընթացքում առաջին անգամ է անցկացրել թիմային մարզում: 

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Նոյերը կոտրել էր ոտքը դահուկ քշելիս, ինչի հետևանքով բաց էր թողել 2022/23 մրցաշրջանի ամբողջ երկրորդ հատվածը:

Մայիսի վերջին գերմանացին կրկին վիրահատվել էր: Ակումբը խոստովանել էր, որ Նոյերն ամբողջությամբ կապաքինվի միայն 2024 թվականին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա