Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն ապաքինվել է վնասվածքից և կկարողանա մասնակցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Եթե ես չիմանայի, որ նա վնասվածք է ստացել, չէի էլ նկատի։ Փորձն ակնհայտորեն օգնում է նրան: Նա գիտի, թե ինչպես պետք է վերադառնա խաղ: Նրա դերը չի փոխվում։ Նոյերը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին։
38-ամյա գերմանացին կողոսկրի կոտրվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (0-1):
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա» խաղը կկայանա հունվարի 11-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին և կցուցադրվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում, Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում: